Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Հեռու քաշեք ձեր արյունոտ ձեռքերը և հանգիստ թողեք Ռուսաստանին․ ՀԿԿ Կենտկոմ

ՀԿԿ Կենտկոմի հայտարարությունը

   Մենք կրկին ականատես եղանք, թե ինչպես են Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, իրենց քիթը խոթում այլ պետությունների ներքին գործերի մեջ, իրենց հռչակելով ժողովրդավարության ու խաղաղության պաշտպաններ՝ ավերածություններ ու մահ սփռելով ամենուր։ Անդրօվկիանոսյան «ժանդարմն»  ու ֆաշիստական քաղաքակրթություն «ծնած» կենտրոնները կրկին վայնասուն են բարձրացնում, փորձելով Ռուսաստանին խեղդել պատժամիջոցներով։

   Եթե կատարենք մի փոքրիկ պատմական էքսկուրս, ապա բավական կլինի հասկանալու համար այդ «ժողովրդավարների» գործունեության հետևանքները՝ Հարավսլավիա, Իրաք, Սիրիա, Լիբիա, Ուկրաինա ․․․

   Այդ պատժամիջոցներն ուղղակի ձևով ազդում են նաև Հայաստանի վրա, որովհետև  բացի նրանից, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն ու ռազմավարական դաշնակիցն է , նաև Ռուսաստանում է գտնվում հայկական ամենամեծ համայնքը, շատ հայորդիներ աշխատանքի փնտրտուքով գնում են Ռուսաստան և այնտեղից օգնում Հայաստանում բնակվող իրենց ընտանիքներին, լուծելով  հանապազօրյա հացի խնդիրը։

   Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստագույնս դատապարտում է այդ կեղծ «ժողովրդավարների» լկտի և ցինիկ միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին և պահանջում Հեռու քաշեք ձեր արյունոտ ձեռքերը և հանգիստ թողեք Ռուսաստանին։ 

ՀԿԿ Կենտկոմ

ք  Երևան    2021թ