Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Մի քանի պաշտոնյաների գլուխները պիտի արդեն թռցրած լինեին իշխանությունները»․ Արման Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործի մասին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով նշանավորվեց, որ մեր երկրում իրավական քաղաքականությունը ամբողջությամբ տապալված և ձախողված է, այս իշխանությունները առնվազն գործող մի քանի պաշտոնյանների «գլուխները պետք է թռցրած լինեին»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով  Ռոբերտ Քոչարյանի արդարացման վճռին։

Ըստ Բաբաջանյանի՝ Արդարադատության նախարարը, ԱԱԾ պետը, ՀՔԾ պետը, Գլխավոր դատախազը պիտի արդեն իրենց պաշտոնում չլինեին, քանի, որ ըստ Բաբաջանյանի, այս համակարգերի միջև կա հանցավոր համագործակցություն․

«Այն, ինչ տեղի ունեցավ, խոսում է երկչոտ, անկարող իշխանության մասին, և դատական համակարգը դիրքավորվել է գործող քաղաքական միջավայրին համապատասխան»։

Ըստ Բաբաջանյանի՝ կա հանցանք, կա 85 հատոր քրեական գործ ահռելի վկայություններով, բայց Ռոբերտ Քոչարյանն արդարացվում է, ինչը գործող իշխանության անհետևողական քաղաքականության հետևանքն է։

Անկախ պատգամավորը պնդում է՝ սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր և տեղավորվում է առաջիկա ընտրությունների համատեքստում․

«Դատական համակարգը ցույց է տալիս իր համակրանքը քաղաքական գործչի և շրջանակների նկատմամբ»։

Բաբաջանյանը հայտնեց՝ «Հանուն Հայաստանի» կուսակցությունը պատրաստվում է բողոքի գործողությունների, բայց ժողովուրդն իր քվեով պետք է պատասխանի տեղի ունեցածին և դատական իշխանության այս վարքին։

«Սա պատասխան է թույլ, անօգնական իշխանությանը»։

ՍԴ-ն իր որոշմամբ կանգնել է սահմանադրական կարգը տապալողի կողքին և ինքը տապալել է սահմանադրական կարգը,-համոզմունք է հայտնում Արման Բաբաջանյանը․

«Այս դատարանը համարժեք չէ մեր երկրի ներքին ժողովրդավարական սկզբունքներին»։