Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Դրական եզրակացություն՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին (տեսանյութ)

Ապրիլի 7-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահը շնորհավորեց կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Նշվեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են մի շարք բովանդակային ու տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ,  ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը՝  նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Կառավարության առաջարկներով լրամշակված փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այդ մասին հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։