Բացել լրահոսը Փակել լրահոսը
169417709_2886744698272626_4940481733659838200_n (1)
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսի հետեւանքով կյանքից հեռացել է մանկաբարձ֊գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը

Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնում են․

«Կորոնավիրուսային համավարակի պատճառով կյանքից հեռացել է անվանի մանկաբարձ֊գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը։

Նա երկար տարիներ եղել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձը, մեծ ներդրում է ունեցել մարզում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների զարգացման ու կայացման գործում։ Աշխատել է Գյումրու ծննդատանը։

Ֆելիքս Գրիգորյանն ավելի քան 45 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում 36 հազարից ավելի ծնունդ է ընդունել։

Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը եւ աշխատակազմը ցավակցում են Գրիգորյանների ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին»։