Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiakan
A A
Սպորտ

Հյուսիսային Կորեան չի մասնակցի Տոկիոյի օլիմպիական խաղերին

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, որն ավելի շատ հայտնի է որպես Հյուսիսային Կորեա, չի մասնակցի այս տարի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտնում է տեղական Yonhap լրատվամիջոցը:

ԿԺԴՀ օլիմպիական ազգային կոմիտեն դեռևս մարտի 25-ին ընդհանուր ժողով է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է օլիմպիական խաղերին մասնակցել-չմասնակցելու հարցը: Կոմիտեի ղեկավարությունն որոշել է հրաժարվել մասնակցությունից՝ պատճառաբանելով, որ այդ խաղերին մեծ է մարզիկների կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: