Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոակին Բոգոսյանը տեղափոխվեց Եվրոպա

Սպորտ

Ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը 4 տարվա պայմանագիր կնքեց Զալցբուրգի «Ռեդ Բուլ» թիմի հետ: Այդ մասին տեղեկացնում է ավստրիական ակումբի պաշտոնական կայքէջը:

Խոակին Բոգոսյանը մինչ այդ հանդես էր գալիս արգենտինական «Նյուվելս Օլդ Բոյզում», որի կազմում անցկացրել է 34 հանդիպում եւ խփել 17 գոլ: 23-ամյա հարձակվողը «Ռեդ Բուլում» կփոխարինի թիմի գլխավոր ռմբարկու Մարկ Յանկոյին, ով տեղափոխվել է հոլանդական «Տվենտե»: