Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid 19
A A
Պաշտոնական

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 464 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 464 նոր դեպք: Այս մասին հայտնում են COVID 19 – ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի շտաբից:

Տվյալները ստացվել են 15,7 հազար թեստերի արդյունքում: Վրաստանում համաճարակի սկզբից ի վեր արձանագրված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 283 833-ի:
 
Այսօրվա դրությամբ Վրաստանում առկա է կորոնավիրուսի 5 397 ակտիվ դեպք: Դրանցից 1822 հիվանդ (գրեթե 34%) բուժվում է հիվանդանոցներում: 342 հիվանդի վիճակը ծանր է: 73 մարդ միացված է արհեստական ​​շնչառության ապարատին: