Բացել լրահոսը Փակել լրահոսը
168837758_3006262392950820_7549085976897174175_n
A A
Հասարակություն

Հռոմի Պապը Սուրբ Հարության տոնի առթիվ իր ամենամյա ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիներին

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆբ-յան էջում կարդում ենք․
 
Հռոմի Պապի անդրադարձը հայ ռազմագերիներին
 
Ս․թ․ ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում նշեց գերևարվածների մասին՝ ընդգծելով․
 
«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերևարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։
 
Անցած տարվա հուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային։