A
A
Մահացել է բժիշկ Գեորգի Կիմի Պողոսյանը
Աջակցիր «Ա1+»-ինԿյանքից հեռացել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ Գեորգի Կիմի Պողոսյանը։ Տեղեկությունը ֆբ-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։ Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին...Հանգչեք խաղաղությամբ»,–գրել է նա։
Նշենք, որ Գեորգի Պողոսյանը 74 տարեկան էր։