Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» ջախջախեց «Վեստ Արմենիային» և մտավ գավաթի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Երևանի «Արարատն» այսօր սեփական դաշտում ընդունեց «Վեստ Արմենիային»: Առաջին հանդիպումն ավարտվել էր առաջին խմբում հանդես եկող թիմի հաղթանակով՝ 2:0:

«Արարատն» արդեն առաջին խաղակեսում ետ բերեց մրցակցի դաշտում բաց թողած երկու գնդակները, իսկ երկրորդի սկզբին խփեց նաև երրորդ: «Վեստ Արմենիային» հաջողվեց խփել պատասխան մեկ գոլ, սակայն արարատցիները շարունակեցին ակտիվ գրոհները և վերջում ևս երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը:

Այդպիսով, «Արարատը» հաղթեց 5:1 խոշոր հաշվով և երկու հանդիպումների արդյունքով մտավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի գործող գավաթակիր «Նոայի» հետ, որն այսօր պայքարից դուրս թողեց Երևանի «Ուրարտուին» (2:0, 2:2):

Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկություն

1/4 եզրափակիչ

Պատասխան խաղ

«Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 5:1 (2:0)

Գոլերը. Դավիթ Խուրցիձե (19), Էդգար Մալաքյան (28), Դիմիտրիյե Պոբուլիչ (64՝ 11մ), Մարկո Պրլևիչ (79), Զավեն Բադոյան (88) - Ռոման Ջիգաև (71)

Առաջին հանդիպում՝ 0:2