Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակներ կռել հեռավոր Խերսոնում (տեսանյութ)

Կաշվե ձեռնոցի հայ վարպետները շարունակում են հաջող ելույթները Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում:

Մրցումների երկրորդ օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ տոնեցին՝ ընդ որում վնասվածքից հետո ռինգ վերադարձած 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը իր մրցակցին հաղթեց տեխնիկական  նոկաուտով։ Ուկրաինացի Ստանիսլավ Դորոշենկոյի հետ պայքարում նա առաջին իսկ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին և. քանի որ ուկրաինացին ուժեղ հարված էր բաց թողել, նրա մարտավկաները թույլ չտվեցին շարունակել մենամարտը։

Հաղթանակ տոնեց նաև գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Զաուր Մուտալիմովի նկատմամբ։ 75 կգ քաշային Արման Դարչինյանը հաջորդ փուլ մտավ առանց մենամարտելու, քանի որ նրա մրցակիցը հրաժարվեց պայքարից։

Վաղը կկայանան քառորդ եզրափակիչ փուլի մնացած մարտերը:

Տեսանյութն այստեղ