Բացել լրահոսը Փակել լրահոսը
168895150_4258220124212430_3166493930677655334_n
A A
Պաշտոնական

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի(Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը նախնական տվյալներով` քաղաքացիական անձինք են։