Բացել լրահոսը Փակել լրահոսը
կոպիրկին
A A
Քաղաքականություն

Գերիների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի. ՌԴ դեսպան

Լեռնային Ղարաբաղի պարտերազմում գերի ընկածների փոխանակման աշխատանքը պետք է ավարտին հասցվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գերիների փոխանակման աշխատանքը, բնականաբար, պետք է իր ավարտին հասնի։ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին` աջակցելով, որ ի վերջո, կյանքի կոչվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը»,– նշեց ՌԴ դեսպան Կոպիրկինը։