Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ցավոք, հաղթանակած զորավարը տեսավ այս պարտությունը․ Սասուն Միքայելյանը՝ Կոմանդոսի մասին (տեսանյութ)

Լեգենդար հրամանատար Արկադի  Տեր-Թադևոսյանի հոգեհանգստին մասնակցում էր նաև  ԵԿՄ ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ հաղթանակած բանակի զորավարը տեսավ այս պարտությունը․

 «Կոմանդոսը պատերազմում առանձնահատուկ դերակատարություն է ունեցել՝ թե Շուշիի ազատագրման ժամանակ, թե Արցախյան պատերազմի տարիներին։ Ղարաբաղի ժողովրդի կողմից  շատ սիրված մարդ էր: 1990-ականներին՝ պատերազմի տարիներին անգամ երեխաներին նրա անունով էին կոչում: Կոմանդոսի մասին շատ հուշեր ունեմ։ Մենք միշտ իրար հետ ենք եղել»,- ասաց Սասուն Միքայելյանը։

Հարցին, թե ինչպե՞ս ենք վերադարձնելու Շուշին, որը Կոմանդոսի երազանքն էր, Միքայելյանն ասաց՝ դա իմ երազանք էլ է։