Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կվերադարձվե՞ն Կոմանդոսի ազատագրած տարածքները․ հարց Ավինյանին (տեսանյութ)

Կոմանդոսի կերպարը դաջված է մնալու մեր պատմության մեջ: Այս մասին այսօր լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի  Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․

«Նա մեծ ներդրում է ունեցել Շուշիի ազատագրման ժամանակ:  Սա մեծ կորուստ է մեզ համար։ Նա մեծ օրինակ պետք է ծառայի մեր  Զինված ուժերի համար»,-ասաց Ավինյանը:  

Հարցին, թե Կոմանդոսի ազատագրած տարածքները կրկին վերադարձնելու տեսլական առաջիկայում կա՞, Ավինյանն  արձագանքեց․

 «Հիմա  ԶՈւ բարեփոխումների լայն ընթակարգ է մշակվել: Կարծում եմ՝ իրապես պետք է վերանայենք մեր մոտեցումները բոլոր առումներով, և՛ առաջին գծի մասին է խոսքը, և՛ տեխնիկայի մասին է խոսքը, և՛ թիկունքի մասին է խոսքը»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքները պետք է առաջ մղվեն բավականին արագ տեմպերով, որովհետև պատերազմի փորձը ցույց տվեց, որ երբեմն կարող ենք հայտնվել բլոկադային պայմաններում: