A
A
Ucom ընկերությունը ֆինանսապես կաջակցի ՀԱՕԿ-ին
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 5-ին Ucom ընկերությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Օլիմպավանում կստորագրեն գործակցության հուշագիր։
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ–ի մամուլի ծառայությունը, Ucom ընկերությունը ֆինանսով կաջակցի ՀԱՕԿ–ին՝ «Տոկիո–2020» օլիմպիական խաղերին առնչվող համապատասխան հարցերին լուծում տալու համար: Հուշագրի համատեքստում կկազմակերպվեն և կիրականացվեն տարբեր ծրագրեր, նախագծեր և միջոցառումներ:
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը տեղի կունենան Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը։