Բացել լրահոսը Փակել լրահոսը
167502044_3739577746154898_1946084896242235061_n
A A
Պաշտոնական

Այսօրվանից գործարկվում է Միասնական սոցիալական ծառայությունը

Այսուհետ քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարող են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններից․ այսօրվանից՝ ապրիլի 1-ից գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։
 
Նոր կառույցի գործունեության մեկնարկը տրվել է Տավուշից. ՄՍԾ Դիլիջանի տարածքային կենտրոնում նախարար Մեսրոպ Առաքելյանն ազդարարել է համակարգի գործարկման մասին՝ նշելով, որ այն առավել հասցեական ու համակարգված կդարձնի ոլորտի աշխատանքները և կբարելավի սոցիալական ծառայությունների որակը․
 
«Տարածքային միավորումից զատ, մենք կարևորում ենք նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անձանց միասնական կարիքների գնահատումն ու առավել հասցեական ծառայությունների մատուցումը։ Այս գործընթացը միանշանակ նպաստելու է սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Սա ընդամենը բարեփոխման մեկնարկն է, քանի որ այս ուղղությամբ աշխատանքներն ահռելի են և շարունակական»,- նշել է նախարարը։
 
Առավել մանրամասն՝ https://bit.ly/3mduyyc