Առաջին ոսկե մեդալը
Աջակցիր «Ա1+»-ինՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ելույթներն ավարտվեցին հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մրցումների երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները առաջին ոսկե մեդալը նվաճեցին: 84 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը, որը հաղթահարեց բոլոր նախնական փուլերը, իսկ եզրափակիչում վստահ հաղթեց հարավկորեացի ըմբիշ Սի Լիին` 5։0, 2։0։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը, 66 կգ քաշային Գևորգ Սահակյանը եւ 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:
Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականը Բուդապեշտում նվաճեց 2 մեդալ (նախօրեին բրոնզե մեդալ էր նվաճել 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը)։
Այժմ մրցասպարեզը կտրամադրվի ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանից այդ մրցումներին կմասնակցեն նույնպես 8 մարզիկներ: