Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրավաքաղաքական գնահատականը այս փուլում կորոշակիացնի պետության, ժողովրդավարության թշնամիներիի շրջանակը (տեսանյութ)

«Սպասվող ընտրությունները պատմական և ճակատագրական են և մենք չենք կարող գնալ ընտրությունների առանց իրավաքաղաքական գնահատական տալու անցած 20 տարիների պետության զավթմանը»։ 

Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Վերջինս պնդեց՝ մինչև ինքնալուծարվելը այս Ազգային ժողովը պետք է հանդես գա անցնող տարիների իրավաքաղաքական գնահատականով․

«Ըստ մեր ուսումնասիրությունների, 1998 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների պատկերը ցույց է տալիս, որ նախորդ ռեժիմի՝ ՀՀԿ-ի օգտին հավելագրվել է 350-400 հազար քվե և հենց այդ միջոցով հավերժացվել է այդ ռեժիմի կյանքը»։

Բաբաջանյանի խոսքով՝ իրավաքաղաքական գնահատականը այս փուլում կորոշակիացնի մեր պետության, պետականության, ժողովրդավարության թշնամիների շրջանակը․

«Իրավաքաղաքական այդ գնահատականը և դրանից բխող իրավական գործընթացները այդ անձանց և այդ շրջանակներին մոռացնել կտան որևէ դերակատարություն շարունակել քաղաքական դաշտում։ Պետության զավթման  իրավական գնահատականը օրախնդիր է, և ես ԱԺ-ին կոչ եմ անում լրջորեն մտածել այդ մասին»։