Բացել լրահոսը Փակել լրահոսը
սովորական ոսպնուկ
A A
Պաշտոնական

Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ պաշտոնապես արձանագրվել են շուրջ 370 տեսակ թռչուններ, այդ թվում՝ հազվագյուտ

Ապրիլի 1-ը նշվում է որպես Թռչունների միջազգային օր: Այս խորհրդանշական օրը խոսենք մի փոքր Հայաստանի բացառիկ թռչնաշխարհի մասին:

Գիտե՞ք, որ Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ պաշտոնապես արձանագրվել է շուրջ 370 տեսակ թռչուններ, այդ թվում նաև՝ հազվագյուտ և վտանգված։ Այս տեսանկյունից Հայաստանը շատ յուրահատուկ ուսումնասիրման վայր է Եվրոպայի թռչնասերների համար և նրանք հաճախ են այցելում մեզ։ Հայաստանում թռչունների այպիսի բազմազանության գոյությունը մեծապես պայմանավորված է նաև մեր բացառիկ լանդշաֆտային գոտիականությամբ, ինչի շնորհիվ էլ մեզ մոտ կարելի է հանդիպել տարբեր պայմաններին բնորոշ թռչնատեսակներ։ Ի դեպ, թռչնաշխարհը Հայաստանում բազմազան է ոչ միայն վայրի բնության գրկում, այլև՝ քաղաքներում։ 

Իսկ, եթե ներկայացնենք Հայաստանը նաև թռչունների աչքերով, ապա պետք է ընդգծենք՝ որքան էլ մեզ մոտ հաճելի է նրանց համար, այնուամենայնիվ կան հանգամանքներ, որոնք վտանգում են փետրավորների ներկայությունն այստեղ։

  Նշենք, որ Հայաստանի յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի հարուստ թռչնաշխարհի ուսումնասիրությամբ։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ