Բացել լրահոսը Փակել լրահոսը
167585793_10165238123695247_6953868882582463183_n
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի հաղթանակները հայտնվել են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան և Եվրոպայի ֆուտբոլային միությունն անմիջապես արձագանքել են Հայաստանի հավաքականի Ռումինիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակին:

Մասնավորապես՝ ՖԻՖԱ-ն իր թվիթերյան էջում նշել է, որ Հայաստանի հավաքականն արդեն 8 խաղ անպարտելի է, բացի այդ աշխարհի առաջնության ընտրական փուլում արդեն պարտություն չի կրում 4-րդ խաղում:    

«ԱԱ-2022-ի ճանապարհին Հայաստանի հավաքականը պատմություն է կերտում», - եզրակացրել է ՖԻՖԱ-ի թվիթերյան էջը:

«Քամբեքն իրականացված է: Տանտերերը Երևանում հաղթանակի են հասնում՝ չնայած նրան, որ խաղավարտից 4 րոպե առաջ զիջում էին: Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ 5 անընդմեջ հաղթանակ է տանում», - Ռումինիայի նկատմամբ այսօր տարած հաղթանակին այսպես է անդրադարձել ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական թվիթերյան էջում: