Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինձ միտումնավոր ճանաչել են ՀՀ քաղաքացի, որ իմ հասանելիքը չտան. Մելիքսեթ Գաբոյան (տեսանյութ)

Նախկին զինվորական, ավագ ենթասպա Մելիքսեթ Գաբոյանը, որն արդեն 17 տարի պայքարում է իր իրավունքների համար, այսօր  ակցիա էր իրականացնում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց։ 

 Շիրակի մարզի բնակիչը պնդում է՝ Սահմանապահ զորքերի հրամանատարությունն իրեն ապօրինի կերպով ճանաչել է ՀՀ քաղաքացի և աշխատավարձը քիչ է վճարել։

 «ԽՍՀՄ անձնագրով 1994-2004 թվականներին ծառայել եմ Սահմանապահ զորքերում։ ԽՍՀՄ անձնագրի հիման վրա 5 անգամ պայմանագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հետ, վերջին պայմանագիրը կնքվել է 2003 թվականին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նախկին զինծառայողը։ 

Նա նշեց, որ այս տարվա փետրվարի 24-ին հանդիպել է ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ և ներկայացրել իր դիմում-բողոքը, սակայն պատասխանն իրեն չի բավարարել։

Ոստիկանության աշխատակիցները որոշ ժամանակ անց մոտեցան և ասացին, որ Վահե Ղազարյանն այսօր 16։00-ին կրկին կընդունի նրան։