Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-ruminia
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեր թիմի վերջնական հայտացուցակն այսօր կայանալիք Ռումինիայի ընտրանու հետ խաղում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայտացուցակում այս անգամ չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը և Արթուր Միրանյանը:

Հավելենք, որ հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստներից Լիխտեյնշտեյնի և Իսլանդիայի հետ նախորդ երկու խաղերում հանդես չեն եկել 4 ֆուտբոլիստ՝ դարպասապահներ Անատոլի Այվազովը, Արսեն Բեգլարյանը, պաշտպան՝ Սերոբ Գրիգորյանը, կիսապաշտպան՝ Անգուլոն: