Բացել լրահոսը Փակել լրահոսը
ղ
A A
Պաշտոնական

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները պատրաստ են կլինիկական փորձարկումների․ Հ․ Արշակյան (տեսանյութ)

 ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆբ-յան գրառում է արել․
 
Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։
Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։
 
Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն օդի ծավալի և ճնշման ղեկավարման մշակված ալգորիթմների օգնությամբ անհրաժեշտ ծավալներով փոխարինում է մարդու շնչառական համակարգին:
 
Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։
 
Շնորհավորում եմ 《Ինժեներական ասոցիացիային》, 《Ինժեներական քաղաքին》, 《ԵԻԱ ինժեներինգ》 ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին` արձանագրված հաջողության համար։
Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը։