A
A
Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երեկ բուժզննում է անցել՝ պարզելու, թե երբ կկարողանա նա խաղադաշտ վերադառնալ:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport օրաթերթը, արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն հռոմեական ակումբի համար։ Մարտի 11-ին Դոնեցկի «Շախտյորի» հետ ստացած մկանային վնասվածքը բուժելու համար հայ ֆուտբոլիստից կպահանջվի ևս երկու շաբաթ։ Դա նշանակում է, որ նա բաց կթողնի Իտալիայի առաջնության «Սասուոլոյի» և «Բոլոնյայի» հետ խաղերը, ինչպես նաև ապրիլի 8-ին նախատեսված Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Այաքսի» հետ առաջին հանդիպումը:
«Ռոմայում» հույս ունեն, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի նիդեռլանդցիների հետ պատասխան խաղին, որը կկայանան ապրիլի 15-ին։