Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+volejbol
A A
Սպորտ

Ապրիլի 3-ին կմեկնարկի Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց առաջնությունը

Ապրիլի 3-ին կմեկնարկի Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

 

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով, մեկնումներով։ Թիմերը կմրցեն շուրջ չորս ամիս՝ ՀՀ չեմպիոնին որոշելու համար: Առաջնությանը մասնակցում են հինգ թիմեր:

 

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է  առաջնության 1-ին փուլի խաղացանկը

03.04. ՃՇՀԱՀ - ԲԿՄԱ

03.04. ՖԻՄԱ - ԽՄՕՄՄ

10.04. ՃՇՀԱՀ - Գյումրի

11.04. ԲԿՄԱ - ԽՄՕՄՄ

17.04. Գյումրի - ԲԿՄԱ

18.04. ՖԻՄԱ - ՃՇՀԱՀ

25.04. ԲԿՄԱ - ՖԻՄԱ

25.04. ԽՄՕՄՄ - Գյումրի

01.05. ԽՄՕՄՄ - ՃՇՀԱՀ

02.05. Գյումրի – ՖԻՄԱ

Առաջնության 2-րդ փուլը կանցկացվի հունիս ամսին։ Մայիսին կմեկնարկի Հայաստանի վոլեյբոլի կանանց բարձրագույն խմբի առաջնությունը: