Բացել լրահոսը Փակել լրահոսը
167319601_2719414958307183_1506237477671420190_n (1)
A A
Պաշտոնական

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․

? Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

? Մարզերում այսօր և մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 1-ին, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ից մինչև ապրիլի 2-ի գիշերը ներառյալ աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

? Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև: