Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Փոխպատվաստմամբ վերականգնվել է 12 զինծառայողի ականջի թմբկաթաղանթը (տեսանյութ)

Ֆրանսիահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ «էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոններում հինգ օրվա ընթացքում տասներկու վիրահատություն է կատարել:

Պատերազմի ընթացքում զինվորների մի հսկա հատված տարբեր զինատեսակների պայթյուններից ականջի թմբկաթաղանթի վնասվածքներ է ստացել, ինչը լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ է առաջացրել:

Վիրահատությունների ընթացքում մասնագետները փոխպատվաստման միջոցով վերականգնում են թմբկաթաղանթը: