Բացել լրահոսը Փակել լրահոսը
166764092_1525035214372008_2493625741546568446_o
A A
Տնտեսություն

Արմավիրում կբարեկարգվի 6,2 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է:  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Երվանդաշատում կվերականգնվի 1,5 կմ ներտնտեսային ջրանցք, ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով։ Տալվորիկում կվերականգնվի մոտ 2,4 կմ  ներտնտեսային ջրանցք։ Այդտեղ ոռոգվող հողատարածքները կավելանան 65 հեկտարով։ Մյասնիկյանում լրացուցիչ 55 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,3 կմ ներտնտեսային ջրանցք:

Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 6,2 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 185 հեկտարով։

Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը: