Բացել լրահոսը Փակել լրահոսը
210111
A A
Պաշտոնական

Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում. ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է արդարադատության նախարարին և գլխավոր դատախազին

Մարտի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱՀ  արդարադատության նախարար Կարեն Դանիելյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:

Քննարկվել են օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

«Նոր իրողությունները նոր պահանջներ են թելադրում, քաղաքացիների կողմից հարցեր են բարձրացվում, դրանց արձագանքել է պետք»,- ասել է Արթուր Թովմասյանը:

Արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազի հետ օրենսդիրի ղեկավարը քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունների, շրջանառության մեջ գտնվող օրինագծերի սահմանադրությանը համապատասխանեցնելու հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել անվտանգության խորհրդի գրասենյակում մշակված օրինագծերին: Արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ օրինագիծը փոխանցվել է իր ղեկավարած գերատեսչություն ու գտնվում է լրամշակման փուլում: