Բացել լրահոսը Փակել լրահոսը
166793176_1327974344235773_2471417187935075374_o
A A
Պաշտոնական

Շոշի բաժանմունքի ծառայողները հսկում են Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածը

ԱՀ ոստիկանությունից հայտնում են․

«Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի նկատառումներից ելնելով ԱՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համակարգի ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում միջպետական և միջշրջանային ճանապարհահատվածներում:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կառուցվածքում գործող Շոշի բաժանմունքի ծառայողները հսկում են Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածը: Ստուգվում են բոլոր մեքենաները և վարորդների անձը հաստատող փաստաթղթերը:
 
Պատերազմից հետո Շոշ համայնքը դարձել է սահմանամերձ:
Բնակիչները վերադարձել են այն համոզմունքով, որ Արցախի ոստիկանները գիշեր-ցերեկ հսկում են գյուղի ելումուտը:
 
Ծառայության որակի բարձրացման համար Շոշի ոստիկանական բաժանմունքում համարյա ամեն օր ոստիկանության շրջանային բաժնի պետ փոխգնդապետ Արման Սարուխանյանը հրահանգավորում է ծառայություն իրականացնող ոստիկաններին:
 
Շոշի բաժանմունքը շուտով նոր հասցե ու պայմաններ կունենա: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շահագործումից հետո այստեղ կլինեն հարմարավետ պայմաններ՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար»: