A
A
Սուրեն Գրիգորյանը՝ իր հրաժարականի պատճառների մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրուցում չհերքեց լուրերը, որ տեղափոխվելու է այլ պաշտոնի։
Հիշեցնենք՝ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։
Գրիգորյանը բացառեց, թե խմբակցությունից դուրս է եկել քաղաքական պատճառով.
«Ես իմ քաղաքական թիմում եմ՝ անկախ նրանից՝ որևէ նշանակում կլինի, թե ոչ»։
Գրիգորյանը նշեց՝ դեմարշի խնդիր չկա։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Գրիգորյանը նշանակվելու է արդարադատության փոխնախարար։ Այս լուրերը ևս Գրիգորյանը չհստակեցրեց, հորդորեց սպասել հայտարարությունների։