Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեր սխալների մեջ նենգություն չենք ունեցել, մենք չենք թալանել․ Ալաշկերտ համայնք (տեսանյութ)

«Մենք պետք է խնդիր դնենք՝ ունենալ հզոր տնտեսություն: Իսկ դրա համար պետք է ունենալ ճանապարհ՝ երկաթուղային ճանապարհ: Մեր այսօրվա տնտեսությունն ամբողջությամբ կախված է մեկ ճանապարհից, որը մեկ շաբաթ փակ է, մոտ 600 բեռնատար կանգնած է»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում: Նրա խոսքով, ձյան կամ քարաթափման պատճառով ՀՀ ունեցած այդ ճանապարհը պարբերաբար փակվում է, արդյունքում՝ տնտեսությունը կաթվածահար է լինում:

«Այո, մենք պետք է ունենանք երկաթուղի: Խորհրդային Հայաստանի տնտեսությունն այդքան հզոր չէր լինի, եթե երկաթուղային, ճանապարհային նման ակտիվություն չլիներ»,- ասաց վարչապետը: Նա կարևորեց նաև օգտակար հանածոները ճիշտ օգտագործելու անհրաժեշտության մասին: Ըստ Փաշինյանի ՀՀ-ն 20-րդ դարում չի ունեցել նավթ, բայց ունի 21-րդ դարի «նավթը»՝ ջուր և պղինձ:

Նա կարևորեց ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պղնձաձուլարանների կառուցումը, որ կապված է երկաթուղային ենթակառուցվածքներ ունենալու հետ: «Հանքաքարը մեր երկրից ոչ թե պետք է արտահանվի, այլ՝ ձուլակտորներ դառնան ՀՀ-ում, վերամշակման ցիկլը շարունակի աշխատել»,- նշեց նա:

Ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում