Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց գործողությունների երեք փուլ (տեսանյութ)

Այս պահից սկսած ՀՀ անվտանգության խորհրդի շենքը Թուրքիայի դեսպանատունն է Հայաստանում, իսկ ԱԺ քարտուղարը Թուրքիայի դեսպանը եւ Թուրքիայի շահերը սպասարկողը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիրճյան փողոցում հանրհավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հետեւաբար, ՀՀ քաղաքացիները պետք է ԱԽ քարտուղարին վերաբերվեն իբրեւ Թուրքիայի գործակալ Հայաստանում: Ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ-ում կա երկու քաղաքական գիծ, մի գիծը Նիկոլն է եւ խմբակը, որոնք ուզում են կեղծ խաղաղասիրական լոզունգների անվան տակ Հայաստանը տանել վերջնական կործանման, որը մենք թույլ չենք տալուԵրկրորդ ուղղությունը մենք ենք, որ ուզում է պահպանել մեր ազգային արժեքները, մեր պետականությունը, Արցախը, չհրաժարվել մեր պահանջատիրությունը, կառուցել ազգային պետություն եւ առանց զիջելու զարգանալ: Հայաստանում պետք է հաղթի այդ ուղղությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» անելիքների մասին, նա ասաց.

«Մինչեւ մարտի ապրիլի 22-ը մեր շարժումը սկսում է այցելություններ մարզեր: Երկրորդ փուլը, երբ ինքը հրաժարական տ, այդ 14 օրերի ընթացքում պետք է այդ դե յուրե հրաժարականը դարձնել դե ֆակտո եւ հեռացնել նրան: Եթե ամեն դեպքում անկախ մեր կամքից երկիրը գնա ընտրությունների, երկու կարեւոր բան կուսակցությունները պարտավոր են հայտարարել. առաջինը, որեւէ պարագայում որեւէ կուսակցություն, որեւէ ձեւաչափով չի համագործակցելու այդ դավաճանի հետ: Երկրորդ, այդ ընտրությունները չպետք է լինեն սովորական ընտրություններ, պետք է լինեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր ընտրության միջոցով»:

Ընդդիմության հանրահավաքի վերջում մեկնարկեց ավանդական երթը։