Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

Երևանում էլեկտրական սյունը շրջվել է և միակողմանի փակել ճանապարհը

Մարտի 28-ին, ժամը 01։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցի թունելի մոտ էլեկտրական սյունը շրջվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն Էլեկտրական սյունը տեղափոխել են անվտանգ տարածք և ճանապարհից հեռացրել կոտրված ապակե բեկորները։