Բացել լրահոսը Փակել լրահոսը
165611312_2907550489486061_2626345449683067863_n
A A
Պաշտոնական

Կողմերն անդրադարձել են Հայաստանում և Իսլանդիայում COVID-19-ի իրավիճակին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան պատերազմի ժամանակ առողջապահական համակարգին ցուցաբերված աջակցության համար և քննարկել համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ոլորտները:
Կողմերը կարևորել են հոգեկան առողջության և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու ուժեղացմանը, համընդհանուր առողջապահական ծածկույթի, իրավասության և որակի կառավարմանն ուղղված աշխատանքները:
Նշենք, որ պատերազմի ընթացքում Իսլանդիայից երկու անգամ Հայաստան այցելած բժիշկները հայ մասնագետների հետ համատեղ վիրահատություններ են կատարել: Փորձագետները նաև մաշկի փոխպատվաստումների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են անցկացրել մեր բժիշկների համար:
Հանդիպման վերջում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Իսլանդիայում COVID-19-ի իրավիճակին, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին: Նախարարը հույս է հայտնել, որ աշխարհը կշարունակի միասնական պայքար մղել համավարակը հաղթահարելու համար: