Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես բացառում եմ Տավուշի մարզից սահմաններ հանձնելու գործընթացը. մարզպետ (տեսանյութ)

Տավուշի սահմանին ամեն ինչ հանգիստ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զույցում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը․

«Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը որևէ մեկի կողմից, մինչև գոնե այն ժաանակ, երբ ես այնտեղ պատասխանատու եմ և ՀՀ քաղաքացի եմ»։

Ինչ վերաբերում  է ռուս զինծառայողների մարզ այցին, Չոբանյանն ասաց՝ դա մշտական բնույթ ունի, մնացած հարցերով հորդորեց դիմել Պաշտպանության նախարարություն։

Նշեց, որ հիմա մարզում ռուս զինծառայողներ չկան։

Մարզպետն անդրադարձավ նաև ներդրումներին։ Նշեց՝ 2021 թվականին որոշակի առումով վերագործարկման տարի են համարելու․

«Սկսել ենք բանակցությունները բոլոր ներդրումային հնարավորյությունների հետ կապված։ Կան մեծածավալ ծրագրեր արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտներում»։

Ըստ մարզպետի՝ նախատեսված ծրագրերի ծավալը 32 տոկոսով գերազանցում է 2020 թվականին փաստացի իրականացված ծրագրերին․

«2021 թվականին կիրականցվեն աննախադեպ ծրագրեր ոռոգման համակարգերի վերականգնման հետ կապված, պետք է ստեղծվեն նոր ոռոգման համակարգեր, վերականգնվեն քայքայված համակարգերը»։

Ըստ մարզպետի՝ գյուղատնտեսական առումով տարին բավականին բարեհաջող է սկսվում։

Չոբանյանի խոսքով՝ 2021 թվականին կանխատեսվում է 44 մլրդ դրամ ընդհանուր ներդրումային ծավալ՝ գյուղատնտեսության, տուրիզմի, արդյունաբերության ուղղությամբ։