A
A
Զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը մարտի 25-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների պատրաստվածությունը, առաջադրված խնդիրների կատարման և փոխգործակցության կազմակերպման հմտությունները, տվել համապատասխան հրահանգներ։