Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tambov
A A
Սպորտ

«Տամբովի» ֆուտբոլիստները թող բանվորությամբ զբաղվեն․ մարզական մեկնաբան

Ռուսաստանում հայտնի մարզական մեկնաբան Դմիտրի Գուբերնիևը մեկնաբանել է այն լուրը, ըստ որի «Տամբովի» երկու ֆուտբոլիստներ կասկածվում են խաղադրույքներ կատարելու և հանդիպումների արդյունքները մանիպուլացնելու մեջ։  

«Եթե «Տամբովի» ֆուտբոլիստները իրոք խաղադրույք են կատարել, ապա պետք է պատժվեն։ Հիմա նրանք պետք է ապացուցեն իրենց անմեղությունը Ռուսաստանի Ֆուտբոլի Միությանը։ Հասկանալի է, որ ֆուտբոլիստները գումարի հետ կապված խնդիրներ են ունեցել, քանի որ ակումբը ֆինանսական ճգնաժամում է։ Բայց եթե ես փողի պակաս ունենամ, ես չեմ գնա հանցագործության, այլ նոր աշխատանք կփնտրեմ։ Աշխարհում շատ հետաքրքիր մասնագիտություններ կան։ Օրինակ, Տամբովում դռնապահի պակաս է զգացվում։ Կամ, հիմա գարուն է և հարկավոր է մաքրել շրջակա միջավայրը։ Ֆուտբոլիստները քանի որ շատ բան չեն կարողանում անել, կարող են բազմապրոֆիլ բանվորությամբ զբաղվել այդ ընթացքում», - ասել է հեռուստամեկնաբանը։

Ըստ նախնական տվյալների, «Տամբովի» երկու ֆուտբոլիստներ՝ Ալեքսանդր Երկինը և Դմիտրի Գերմանը, կասկածվում են խաղադրույքներ կատարելու մեջ։ Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում ռուսական այդ ակումբում էին հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը։