Բացել լրահոսը Փակել լրահոսը
164155945_2851988265060373_4918169990150363171_o
A A
Պաշտոնական

Շիրակի մարզպետարանի աշխատակիցը հաղթել է հրաձգության հանրապետական մրցույթում

Շիրակի մարզպետարանից հայտնում են․

«Մարտի 22–23-ը Երևանում անցկացվել է ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթը, որին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության ենթակա մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների 33 թիմեր: Տղամարդկանց մրցապայքարին մասնակցող 99-ը մասնակիցների մեջ 50 հնարավորից վաստակելով 47 միավոր/10+10+9+9+9/ հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակից Գրիգոր Գրիգորյանը: Կանանց պայքարում 45 միավոր վաստակելով հաղթող է դարձաել Անահիտ Ասատրյանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։Որպես հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթի հաղթող՝ Գրիգոր Գրիգորյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կպարգևատրվի հավաստագրով, մեդալով և օդամղիչ զենքով»: