Բացել լրահոսը Փակել լրահոսը
164131776_10159241365997673_2573661315565797102_o
A A
Պաշտոնական

Աշխարհում ամեն օր տուբերկուլոզից մահանում է 4000 մարդ

Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ տուբերկուլոզը շարունակում է մնալ ամենամահաբեր վարակիչ հիվանդությունը ցածր ու միջին եկամտային մակարդակով երկրներում։ Աշխարհում ամեն օր տուբերկուլոզից մահանում է 4000 մարդ, որից 700-ը երեխաներ են։ Սա նշանակում է, որ ամեն րոպե 3 հոգի մահանում է տուբերկուլոզից։
 
Նոր կորոնավիրուսի հետևանքով խաթարվել են տուբերկուլոզի ախտորոշման, կանխարգելման ու բուժման ծառայությունները։ Ըստ կանխատեսումների համավարակը կարող է ի չիք դարձնել այդ ոլորտի մոտ 8 տարվա առաջընթացը։ Պաշտպանե՛ք ինքներդ ձեզ և ձեր շրջապատին։