Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները օլիմպիական խաղերից առաջ հավաք կանցկացնեն Ճապոնիային մոտ երկրում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր ընդունել է օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանին, Վազգեն Թևանյանին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Նախարար Վահրամ Դումանյանը ըմբիշներին շնորհավորել է Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում չեմպիոնության և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Նա ներկաներից հետաքրքրվել է մարզումների ընթացքի, Օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերի և առկա խնդիրների մասին: 

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարցերին արագ արձագանքելու, լուծման ուղիներ առաջարկելու համար և տեղեկացրել, որ ամեն ինչ ըստ ծրագրածի է ընթանում: Ֆեդերացիան նախատեսում է Օլիմպիական խաղերից առաջ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք անցկացնել այնպիսի երկրում, որը ժամային գոտու և կլիմայի առումով նման կլինի Տոկիոյին, ինչի արդյունքում ըմբիշները նոր պայմաններին հարմարվելու համար ուժ և ժամանակ չեն ծախսի: Նշվել է, որ Ռուսաստանի ընտրանու հետ արդեն իսկ կա համատեղ հավաք անցկացնելու նախնական պայմանավորվածություն:

Հիշեցնենք, որ Հայաստանի ըմբիշներնա արդեն նվաճել են 4 օլիմպիական ուղեգիր. նրանք են հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանը, Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը: