Բացել լրահոսը Փակել լրահոսը
163853195_2904645343109909_2398558255749780240_n (1)
A A
Պաշտոնական

«8033». շտապօգնության հեռախոսահամար՝ COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար

COVID-19 դրական դեպքերի կամ հիվանդության ախտանշաններով քաղաքացիների համար գործում է շտապբուժօգնության` 8033 շուրջօրյա կարճ համարը: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, «Covid-19» բնորոշ կլինիկայով կամ արդեն հաստատված պացիենտներին անհրաժեշտ առաջնային բուժօգնության միջոցառումները և հոսպիտալացումները կազմակերպելու համար պետք է զանգահարել 8033 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերից առողջապահության նախարարությունը գործարկել է Covid սպասարկող շուրջօրյա շտապօգնության ծառայություն` հաշվի առնելով շտապ օգնության ծառայության ծանրաբեռնվածությունը:

Ծառայությունը հիմնականում գործում է Երևանում: