Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ծեծկռտուք և դանակահարություն Էջմիածնում․ տուժողները հայր ու որդի են (տեսանյութ)

Մարտի 19-ին, ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով Նավասարդյան փողոցի 40 և 18 տարեկան երկու բնակիչ են բուժօգնության դիմել, որոնք հայր ու որդի են։ Հայրը գոտկային շրջանում կտրած-ծակած վերքով էր հիվանդանոց տեղափոխվել, որդին՝ կրծքավանդակի սալջարդով։
Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Էջմիածնի Նավասարդյան փողոցում ծագած վեճի ժամանակ տուժողներին ծեծել են Էջմիածին քաղաքի 18 և 21 տարեկան երկու բնակիչ, և հենց 18 տարեկան երիտասարդն էր դանակահարել 40-ամյա տղամարդուն։
Կասկածվողը նույն օրը Էջմիածնի Բաղրամյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նա ձերբակալվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: