A
A
Հորդորում եմ տիկին Զոհրաբյանին ապատեղեկատվություն չտարածել բարձր ամբիոնից․ Ռուստամ Բադասյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
««Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների հարազատներից ահազանգեր է ստանում, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ի փոխտնօրեն Սմբատ Բուլղադարյանը, «Նուբարաշեն»-ից Գևորգ Վարոսյանը, «Նուբարաշեն»-ի, «Արմավիր» ՔԿՀ-ների ռեժիմի տարբեր աշխատակիցներ հանդիպում են դատապարտյալներին, կալանավորներին և ասում են՝ «գիտեք չէ՞՝ ում պետք է ընտրեք, չընտրեցիք՝ խնդիրներ կունենաք»։
Հասկանում եմ, որ փաստացի նախընտրական գործընթացում եք, սակայն հորդորում եմ տիկին Զոհրաբյանին ապատեղեկատվություն չտարածել բարձր ամբիոնից, և, ահազանգը ստանալուն պես, առնվազն ճշտել Նախարարությունից, եթե, իհարկե, իրականում կա ճշմարտությունը բացահայտելու ցանկություն։
Քրեակատարողական ծառայողները որևէ քաղաքական պրոցեսում ներգրավված չեն, Քրեակատարողական ծառայությունն ապաքաղաքական մարմին է և այդիպիսին լինելու է միշտ։