Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks (1)
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ավարտեց ծաղկաձորյան հավաքը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավարտեց Ծաղկաձորում նախատեսված ուսումնամարզումային հավաքը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, թիմը Երևանում կանցկացնի ևս մեկ հավաք, որից հետո կմեկնի Լեհաստան, որտեղ ապրիլի 10-24-ը տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը: