Սպիտակ բանակի ներկայացուցիչներն արժանացան մրցանակների
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախյան 44-օրյա պատերազմի օրերին և Covid 19-ով վարակվածների բուժման գործում իրենց անձնվեր աշխատանքով աչքի ընկած բժիշկները, ինչպես նաև՝ այն երիտասարդ բժիշկները, որոնք արդեն իսկ իրենց ավանդն ունեն առողջապահության զարգացման գործում ստացան «Որակի նշան» մրցանակներ:
«Որակի նշան 2020՝ նվիրյալ բժիշկ և տարվա երիտասարդ» մրցանակաբաշխությունն իրականացվում է «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։ Մրցանակակիրները որոշվել են Հայկական բժշկական ասոցիացիայի տվյալների, հետազոտությունների և հասարակության շրջանում անցկացված հարցումների հիման վրա:
Հայրենիքի նվիրյալ, բարերար Հրաչյա Պողոսյանին մրցանակ տրվեց հայրենիքին և բժշկությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության և նվիրումի համար:
«Տարվա երիտասարդ բժիշկ 2020» մրցանակը ազգանվեր գործունեության, բժշկության մեջ նոր մտքերի և գաղափարների ներդրման համար տրվեց Խաչիկ Համբարձումյանին, Տիգրան Պողոսյանին, Գոռ Ամիրբեկյանին, Անդրանիկ Եղիազարյանին, Վահան Պետրոսյանին, Դավիթ Համբարձումյանին, Լևոն Գրիգորյանին, Իռեն Ռաֆաելովային, Արթուր Հակոբյանին, Սոնա Սարգսյանին, Նանա Ասատուրյանին, Գոռ Անանյանին, Անուշ Գասպարյանին, Սևակ Բադալյանին, Արամ Միրիջանյանին, Գոհար Ուստաբաշյանին, Արմեն Ներսիսյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արման Բաբկենի Դանոյանին, Թամարա Ջանվելյանին, Աշոտ Հովսեփյանին, Վազգեն Մնացականյանին և Արտյոմ Մկրտչյանին:
«Տարվա նվիրյալ բժիշկ 2020» մրցանակը հայրենական բժշկության մեջ ներդրած ավանդի, անձնվեր աշխատանքի և անմնացորդ նվիրման համար ստացան Մամիկոն Եղունյանը, Արսեն Վահրամյանը, Սևակ Շահբազյանը, Գեորգի Գրիգորյանը, Նարինե Պետրոսյանը, Տարոն Տոնոյանը, Սամվել Սոկրատի Գևորգյանը, Հակոբ Հովհաննիսյանը, Մարինա Մկրտչյանը, Էդիտա Ղարիբյանը Տիգրան Շավարշի Քոչարյանը, Աղաջանով բժիշկների ընտանիքը, Ադամյան ընտանիքը, Նունե Բաղդասարյան, Գեղամ Խանդանյանը, Արայիկ Ղարիբյանը, Վիոլետա Սարգսյանը, Ասատուր Հովսեփյանը, Սուրեն Ստեփանյանը և Զարեհ Տեր-Ավետիքյանը:
«Տարվա առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը տրվեց «Best life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնին:
Հայտնի են «Որակի նշան 2020» մրցանակակիրների անունները
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 21-ին անցկացվեց նաեւ արդեն ավանդույթ դարձած, իր ձևաչափով եզակի «Որակի նշան» մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։ Հնչեցին բարձր որակներ ցուցաբերած լավագույն մասնագետների անունները: Մրցանակակիրները որոշվել են բժշկական ասոցիացիաների տրամադրած տվյալների, պացեիենտների շրջանում իրականացված հարցումների և լրագրողական հետաքննությունների արդյունքում:
Արցախյան 3-րդ պատերազմին մասնակցության, հայրենիքին անմնացորդ նվիրման և մարտական գործողություններում հերոսական վարքի դրսևորման համար «Արցախյան պատերազմի նվիրյալ սպա» մրցանակին արժանացան Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը, գնդապետ Վարդան Ղահրիյանը և փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը:
Հայրենական բժշկության մեջ նորարարական մտքերի ու գաղափարների ներդրման, վիրաբուժության մեջ մեծ ավանդի համար «Վիրաբուժության ռահվիրա 2020» մրցանակին արժանացավ Հովհաննես Սարուխանյանը:
Մասնագիտական հաջողությունների, անմնացորդ նվիրումի, մեծ պատասխանատվության և ոլորտի զարգացմանն ուղված աշխատանքի համար «Տարվա բժիշկ» մրցանակին արժանացան Մուշեղ Միրիջանյանը, Սևակ Շահբազյանը, Հայկ Հովհաննիսյանը, Արտակ Պետրոսյանը, Բաբկեն Մկրտչյանը, Արամ Բադալյանը, Արմինե Հարոյանը, Լևոն Մխիթարյանը, Նոնա Մարտիրոսյանը, Արամ Գառնիկի Սեդրակյանը, Արայիկ Ոսկանյանը,Գագիկ Ջիլավյանը,Արման Պարգևի Հակոբյանը, Աշոտ Սիրունյանը, Վիգեն Ղուլունցը, Աննա Տողրամաջյանը, Կարինե Կիրակոսյանը, Ինեսա Կարապետյանը, Աննա Չոբանյանը, Լիլիթ Ոսկանյանը, Սոնա Սեդրակյանը, Գնել Գեորգի Անանյանը, Կարեն Համբարձումյանը, Հայկ Շմավոնյանը, Ռոբերտ Ասլանյանը,Գոռ Գոգչյանը, Արմեն Օքրոյանը, Խորեն Մարտինի Պետրոսյանը, Կարապետ Մոմջյանը,Հասմիկ Ղազինյանը, Գագիկ Հեբոյանը, Համլետ Հայրապետյանը, Կարեն Պետրոսյանը, Կարեն Սևտերտերյանը, Քրիստինա Ռաֆաելի Ջամալյանը, Կոստան Գալումյանը, Նարինե Պետրոսյանը, Աննա Միրզոյանը, Սամվել Սահակյանը, Սևակ Մարտիրոսյանը, Աղավնի Զարաֆյանը,Կարինե Բաբայանը,Արմեն Աբրահամյանը, Գրիգորի Առուստամյանը,Սամվել Սոկրատի Գևորգյանը, Վահան Գևորգյանը և Մարատ Զաքարյանը:
«Որակի նշան 2020» մրցանակաբաշխությանը ներկա էին երևանյան և մարզային, ինչպես նաև` Արցախի տարբեր բուժհաստատությունների առաջատար մասնագետները: