Բացել լրահոսը Փակել լրահոսը
163565221_2903918906515886_9160548517151314782_n (1)
A A
Պաշտոնական

Անվճար ֆլյուորոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Հարգելի երևանցիներ, Տուբերկուլոզի դեմ պայքարի օրվան ընդառաջ՝ Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման կարևորության վերաբերյալ:

Մարտի 24-ին` ժամը 11:00-ից մինչ 15:00-ը հրավիրում ենք «Լունապարկ» զբոսայգուն հարող տարածք (Տիգրան ՄԵծ և Խանջյան փողոցների խաչմերուկ)` կենտրոնի շարժական թվային ֆլյուորոգրաֆի միջոցով սքրինինգային անվճար հետազոտություն անցնելու»: