Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+likhten
A A
Սպորտ

Հայաստանի մրցակից Լիխտենշտեյնի հավաքականի խաղը անավարտ է մնացել

Լիխտենշտեյնի ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվելով մարտի 25-ին Հայաստանի ընտրանու հետ կայանալիք խաղին, ստուգողական երկու հանդիպումներ է անցկացրել:

Լիխտենշտեյնցիները նախ մրցել են շվեյցարական «Սենտ Գալենի» երիտասարդական թիմի հետ և հաղթել 2:1 հաշվով: Ապա ուժերը չափել են Ավստրիայի 2-րդ Բունդեսլիգայում հանդես եկող «Դորնբիրն» թիմի հետ:

Այդ խաղն անավարտ է մնացել, քանի որ ամբողջ հանդիպման ընթացքում ձյուն է տեղացել և երկրորդ խաղակեսում մրցավարը ընդհատել է հանդիպումը: Մինչ այդ հաշիվը եղել է հավասար՝ 1:1: Լիխտենշտեյնի հավաքականից գոլը խփել է Ֆիլիպ Օսպելտը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր առավոտյան մեկնել է Շվեյցարիա, որպեսզի պատրաստվի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյնի  հավաքականի հետ խաղին: