Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Սամսոնյան
A A
Պաշտոնական

Անի Սամսոնյանը տուն ինտերնատների միաձուլման հարցով դիմել է Մեսրոպ Առաքելյանին

Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման  հարցով Անի Սամսոնյանը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին.

 
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման դեմ: Այս մասին հրապարակված որևէ իրավական փաստաթուղթ չկա, բայց հայտնի է, որ մի շարք գերատեչությունների համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է ՊՈԱԿ-ների միաձուլման եղանակով վերակազմակերպելու նախագիծ:
Գրավոր դիմել եմ ՀՀ Աշպատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին նախագիծը ինձ տրամադրելու համար:
Նախագծին ծանոթանալուց հետո կարող ենք ավելի առարկայական խոսել ՊՈԱԿ-երի հնարավոր վերակազմակերպման հնարավորության և նպատակահամարության վերաբերյալ:
 
ՀՀ ԱԺ ՄԻՊՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան